У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հուլիսի 14-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում` Սարդարապատ գնացող ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 28 ՏԼ 764 համարանիշի և «Հոնդա» մակնիշի 05 ՕՏ 192 համարանիշի ավտոմեքենաները: