У вашего броузера проблема в совместимости с HTML5
Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Տոնի կապակցությամբ տարատեսակ միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության տարբեր շրջանններում: Սեւանում տոնը նշեցին շուրջպարի հրավերով: Միջոցառման մեկնարկը տվեց համայնքային մշակութային կենտրոնի դհոլահարների խումբը: Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում պարուսույց Իշխան Խաչատրյանն անցկացրեց վարպետց դաս: Հայրենասիրական եւ ազգագրական պարերի կատարումներով հանդես եկան Նազանի, Սեւան, Ախթամար, Կիլիկիա եւ Հայորդի պարային համույթները: