Friday, 19 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Լևոն Տեր-Պետրոսյան` ՀՀ հիմնադիր Նախագահ, մաս 2

Լևոն Տեր-Պետրոսյան` ՀՀ հիմնադիր Նախագահ, մաս 2У вашего броузера проблема в совместимости с HTML5
http://www.youtube.com/watch?v=yRWrxtDWEUA - մաս 1 Կադրերը հիմնականում օգտագործվել են Լևոն Մկրտչյանի "Մատյան անկախության" Ֆիլմից, 2002թ. Լեւոն Տեր-Պետրոսյան , Levon Ter-Petrosyan . mas 1-2 Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ: 1972—78 թթ. աշխատել է Հայաստանի Ա.Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող: 1978-85 թթ. վարել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը: 1985-ից աշխատում է նույն հաստատությունում, որպես ավագ գիտաշխատող: Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն): Անդամ է Հայաստանի գրողների միության, ֆրանսիական Ասիական ընկերության, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի և Լա Վերնի համալսարանի պատվավոր դոկտոր է: Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել: 1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ: 1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ: 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին: 1998թ. փետրվարին հրաժարական է տվել: http://levonpresident.am/
Мой аккаунт