У вашего броузера проблема в совместимости с HTML5
Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 20-ին: Այդ օրը հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ ու հատկապես երեխաները լի էին փոքրիկ հրաշքի սպասումով, հրաշք, որի անունն էր հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացում: Բայց մինչ այդ, էլի խոստացված մեկ այլ հրաշք պետք է վայելեին ներկաները... գրաֆիկական եռաչափ շոու ծրագիր`ամանորյա թեմաներով: