Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Միջազգային «ՄԱԱԹ» մարդասիրական, խաղաղապահական կազմակերպության իրավունքի մասով փորձագետ Էմիլի Շարփենտերը և նույն կազմակերպության ներկայացուցիչ Մատիս Ռոյ–Վինին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել են Հայաստան կատարած այցի նպատակներին և իրենց առաքելության շրջանակներում նախանշված հանդիպումներին։
Էմիլի Շարփենտերի տեղեկացմամբ` «ՄԱԱԹ»–ը 2021 թվականի հունվարին կոչով դիմել է Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին` նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է միջազգային հումանիտար իրավունքը` մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական զանազան գործողություններ կատարելով։
«Ռազմագերիների վերադարձի խնդիրը մեզ համար նույնպես ունի հուժ կարևոր և առաջնային նշանակություն։ Նրանց հայրենադարձության հարցը բխում է միջազգային իրավունքից և համապատասխանում է միջազգային օրենքներին, հետևաբար դա ադրբեջանական կողմը պետք է ընկալի որպես պարտադիր պայման»,– նշեց Էմիլի Շարփենտերը։