Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց խնդրին, նրանց ազատման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Սերգեյ Ղազինյանի տեղեկացմամբ`ՄԻՊ–ի աշխատակազմը պատերազմի սկսման առաջին իսկ օրից ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների արձանագրման և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներում, որոնց արդյունքները ներկայացվել են միջազգային գործընկերներին և ՀՀ իրավասու պետական մարմիններին։