Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Քաղաքագետ–տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման, ինչպես նաև հետպատերազմյան իրողությունների ու բանակցային գործընթացի հեռանկարի մասին։
Անդրադառնալով մասնավորապես մեզ հուզող և գերիներին առնչվող կարևոր հարցին` Հրանտ Միքայելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի շտապում գերիներին վրադարձնելու հարցում, այլև նրանց դեմ հարուցում է քրեական գործեր` ներկայացնելով որպես դիվերսանտներ, ինչն, ըստ նրա, անհեթեթություն է, որովհետև հայ զինվորականներին նման որակում տրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո, մինչդեռ ոչ միայն հրադադարի եռակյողմ հայտարարության, այլև միջազգային կոնվենցիաների համաձայն` գերիները պատերազմի ավարտից հետո ենթակա են վերադարձման։