Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ԱՄՆ–ի Լիհայ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Արման Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մամուլում հրապարակված իր հոդվածի դրույթներին, որոնք վերաբերում են 2014 թվականի ուկրաինական և 2008թ.–ի հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որոնց վերաբերյալ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ–ն, ցուցաբերել են երկակի դիրքորոշում։
Արման Գրիգորյանի կարծիքով` ԱՄՆ–ի նախագահ Վուդրո Վիլսոնի պաշտոնովարման տարիներից ի վեր այդ երկիրը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի` ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ազատական տնտեսության և ժողովրդավարության պաշտպանությունը, ինչը չդրսևորվեց Հայաստանում, օրինակ, մարտիմեկյան դեպքերի ժամանակ։