У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում կայացած ասուլիսի հյուրեր պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը և միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձան ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռին և դրա հետևանքներին: Իսկ թեման պատահական չէր ընտրված. Վիլսոնը իրավարար վճիռը կայացրել էր 1920թ. նոյեմբերի 22-ին` նույն այս օրը: