Զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման արարողություն Պատարա գյուղում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը եւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը:
Բակո Սահակյանը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել` ի փառս մեր պետության ու ժողովրդի:
Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Церемония открытия памятника воинам-освободителям в селе Патара
20 мая Президент Республики Арцах Бако Саакян посетил село Патара Аскеранского района и принял участие в торжественной церемонии открытия памятника воинам, погибшим в Арцахской освободительной войне.
В своем слове глава государства отметил важность возведения мемориалов, увековечивающих память героев, погибших за свободу и независимость Родины, выразив признательность всем тем, кто участвовал в осуществлении этой патриотической инициативы.
Как сообщили в Главном информационном управлении аппарата президента Республики Арцах, президент отметил, что жители села Патара, проявив себя как храбрые и смелые воины, самоотверженно боровшиеся на всех фронтах Арцаха, и сегодня служат в рядах Армии обороны. Бако Саакян выразил уверенность, что жители Патары продолжат с тем же рвением жить и работать во славу нашего государства и народа.
Президент вручил государственные награды и ценные подарки группе воинов-освободителей.
В мероприятии приняли участие предводитель Арцахской епархии Армянской Апостольской церкви архиепископ Паргев Мартиросян, председатель Национального собрания Ашот Гулян, другие должностные лица.