Խաղողօրհնեք Շուշիում
Այսօր մեռելոց է: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ. կատարվում է հոգե-հանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Իսկ երեկ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու` 5 Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Շուշիի Ղազանչեցոց տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանքևւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրա-կենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամա-տարության ներքո: Շուրջ 12 տարի, Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը: Սուրբ Բարդու-ղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սուրբ Կույսի մարմինը: Հիսուսը իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Մորը:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սուրբ Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք: Տարվա ողջ բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ապա Սրբազան հայրը, դիմելով տաճարում հավաքվածներին, կրկին օրվա խորհրդին է անդրադարձել:
Освящение винограда в Шуши
Сегодня День поминовения усопших или «Мерелоц». В этот день во всех церквях за упокой душ всех усопших возносят Святую литургию, после чего люди могут посетить могилы своих близких.
Вчера 18-го августа Армянская Апостольская Церковь отмечала один из главных пяти праздников -- День Успения Святой Богородицы или Праздник освящения винограда. В церкци Сурб Аменапркич Казанчецоц в Шуши священником Андреасом Тавадяном была отслужена Святая Литургия .