У вашего броузера проблема в совместимости с HTML5
Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու կառավարության օրինագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Ազգային Ժողովն այսօր քննարկել է սույն օրինագիծը: Այն ընթացել է բավականին բուռն մթնոլորտում: Ընդիմադիր գործիչների գնահատմամբ, նվազագույն աշխատավարձը ընդամենը 2500 դրամով բարձրացնելը զավեշտալի է եւ խոսում է այն մասին, որ իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ սեփական ժողովրդի սոցիակալան վիճակը բարելավելու ուղղությամբ իրականում գործնական քայլեր ձեռնարկելու ցանկություն եւ նպատակ չունեն: Խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապետականների կարծիքով, սակայն նվազագույն աշխատավարձի շեմը 35.000 դրամ սահմանելն անհամեմատ ավելի լավ է, քան նախկին 32.500-ը: Այս կառավարությանը պետք է ասել ցտեսություն,- ԱԺ ամբիոնից հայտարարել են ընդդիմադիր ուժերը: