У вашего броузера проблема в совместимости с HTML5
Առջեւում Սուրբ Զատկի տոնն է: Զատկի տոնը գնաճի սկիզբն է նախանշում: Թանկացումներից խիստ դժգոհ են թե՛ քաղաքացիները, թե՛ առեւտրականները: Թանկացումներ գրանցվել են կանաչեղենի բոլոր տեսակների համար. այսպիսով կանաչ սոխն այս օրերին կարելի է գնել 300 դրամով, նախկին 150-ի փոխարեն, մեկ կապ թարխունը, եթե օրեր առաջ կարող էիք ձեռք բերել ընդամենը 60 դրամով, ապա այս օրերին ստիպված եք վճարել 100 դրամից ոչ պակաս: