Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի կատարմամբ հայ ժողովրդական «Հոյ իմ նազան յարը» երգն է: Մենակատարներ՝ Լուսինե Մարկոսյան, Լիլիա Օվչյան, Գագիկ Շիրինյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան: Armenian folk song " Hoy im nazan yare". Performs "Tagharan" early music ensemble. Soloists: Lousine Markosyan, Lilia Ovchyan, Gagik Shirinyan. Conductor Sedrak Yerkanyan. Երգի խոսքերը` Աղջիկ. Ես աղջիկ եմ, նազ ունիմ, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Հագիս շորը խաս ունիմ, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Տղա. Շորերդ ծալ-ծալ, աղջի՛կ, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Այտերդ սեւ խալ, աղջի՛կ, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Կրկներգ. Նազան ի՛մյեարը, հո՜յ, նազան յարը, Նազան ի՛մյեարը, հո՜յ, նազան յարը: Բոյդ չինարի ծառ, հո՜յ, նազան յարը, Ընկել եմ սարեսար, ջա՜ն, նազան յարը: Աղջիկ. Սարերը կապույտ առան, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Ես իմ յարից համ չառա, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Տղա. Աղջի՛, մեռնիմ էդ նազիդ Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Թո՛ղ կուշտ նայեմ երեսիդ, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Աղջիկ. Հալել ա ձյունը սարի, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Ի՛մ յար, դե դու տուն արի՛, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Տղա. Մեռնիմ ես էն օրին, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Տեսնեմ սիրուն իմ յարին, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Աղջիկ. Թեթեւ ամպը սարին չէ, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Ինձ տանելու տարին չէ, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Տղա. Բոյ ես քաշել ինձ համար, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Քեզ կը տանիմ էս ամառ, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Աղջիկ. Շատ ջահել ես, տուն չունիս, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Հորըս մոտ անուն չունիս, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: Տղայ. Թե նա ինձ լավ ճանաչե, Հո՛յ, իմ նազան, ի՜մ յարը, Ազիզ փեսա կը կանչե, Ջա՜ն, իմ նազան, ի՛մ յարը: