Monday, 22 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

slaq.am «Քոչարյանը չի կարող վերադառնալ քաղաքականություն»

slaq.am «Քոչարյանը չի կարող վերադառնալ քաղաքականություն»У вашего броузера проблема в совместимости с HTML5
Ռուսաստանյան իրադարձություններից Հայաստանում ոչինչ չի փոխվի,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, անդրադառնալով ՌԴ վարչապետ Պուտինի մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքին, հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` Պուտինի վերադարձով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա քաղաքականություն, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած տարբերությունը շատ մեծ է: Ըստ Քոչարյանի, այդ տարբերությունները հիմնականում երեքն են. «Առաջինն այն, որ Պուտինի ռեյտինգը Ռուսաստանում շատ բարձր է, իսկ Ռոբերտ Քոչարյանինը Հայաստանում գրեթե 0-ական, երկրորդը` Պուտինը գործող վարչապետ է և իշխանական ռեսուրսներ ունի, իսկ Քոչարյանը չունի դրանք, և երրորդ` Պուտինը չունի ընդդիմություն, իսկ Քոչարյանն ունի հզոր ընդդիմություն»:
Мой аккаунт