Paruyr Sevak- Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Բանաստեղծությունը կարդում է
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ մեկից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
.........
.........
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք։