Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի Ձայներ» խումբը բարեգործական համերգ կունենա

Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի Ձայներ» խումբը բարեգործական համերգ կունենաУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Երաժշտական երկար դադարից հետո` մայիսի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որի կազմակերպման դժվարությունների, պատերազմի ապրումների, ու խմբի հասցեին հնչած քննադատությունների մասին Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը։
«Հայ ժողովուրդը, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մեզնից ասելիքի է սպասում ու մենք արդեն պատրաստ ենք բեմ բարձրանալ։ Սա համերգ չի լինելու, այլ փորձ խոսել մեր հանդիսատեսի հետ և ինչու ոչ` ողջույն ուղարկել Արցախից։ Համերգի ընթացքում մենք չենք կարող չխոսել, թե ինչ կատարվեց Արցախում 44–օր, բայց նաև ուզում ենք ժողովրդին տալ հնարավորություն մի քիչ շեղվել դրանից և դա կանենք մեր համով արցախյան բարբառով»,–ասում է Լիրան։

Мой аккаунт