У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր կեսգիշերին Տավուշի մարզի Բաղանիս գոյւղի բնակիչ, 25-ամյա Արծրուն Բեգլարյանն այցելում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր ծանոթի տուն և պատրաստակամություն հայտնում ծանոթի աղջկան՝ 16-ամյա Ս. Ս.-ին և նրա հորը իր կողմից վարած Վազ 2109 մակնիշի 34 ՍA 283 համարանիշի ավտոմեքենայով իրենց ուզած վայրը տեղափոխելու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը նստում է ավտոմեքենան, իսկ նրա հայրն ասում է, որ մի քանի րոպեով տուն է մտնում, սակայն, մինչ հայրը դուրս կգար տնից, Ա. Բեգլարյանը նշված ավտոմեքենայով փախցնում է աղջկան: Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/21576/