Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտոովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ արմատախիլ անելով մի քանի հաստաբուն ծառեր: Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/04/06/48712/