У вашего броузера проблема в совместимости с HTML5
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել են օրակարգային երկու հարց: Հանձնաժողովը հիմք ընդունելով Արմեն Մելքոնյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ազգային ժողովի նախագահի հրամանը նույն մանդատը հանձնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանին: Օրակարգի երկրորդ հարցով բաշխվել են դեկտեմբերի տասնմեկին և քսանհինգին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խոսել է նաև նշված պաշտոնները զբաղեցնող անձանց համար անցկացվող դասընթացների մասին: