Ինչո՞ւ է ՃՈ-ն «գաի պլաշչադկա» տեղափոխում 5 և 8 միլիոն դրամ արժողության համարանիշներով ավտոմեքենաներ
У вашего броузера проблема в совместимости с HTML5
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մեծ թվով «գոլդ», հիմնականում՝ 5 և 8 մլն դրամ արժողության համարանիշներով ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կողմից վերցվել են կալանքի, քանի որ սեփականատերերը պետությանը ունեցել են խոշոր չափի գումարային պարտք: Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/02/66502/