Thursday, 25 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Հարբած կինը` «ԲՄՎ»-ի ղեկին

Հարբած կինը` «ԲՄՎ»-ի ղեկինУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց` «Լեոպարդ» խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից հետո` Կարեն Բոյաջյանին պատկանող Մերսեդես մակնիշի 83 QՍ 888 համարանիշի եւ Սարգիս Փիլոյանին պատկանող Միցուբիշի մակնիշի 90 ԼՍ 011 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել կարգի հրավիրել վթարի մեղավորին` Մ. Բորիսովային, ով վթարի վայրում իսկական շոու էր սարքել: Մանրամասները` http://shamshyan.com/arm/p59cGz2R06.html http://shamshyan.com/arm/from/454/aPIqz1WOAC.html
Мой аккаунт