Գուսան Աշոտ - Մոր սերը.Երգում է Ժակ Պապյանը,նվագակցում են Հարություն Հակոբյանը, Հայկ Կարապետյանը, , Ջիվան Սարգսյանը Гусан Ашот - Любовь матери; поют Жак Папян Музыкальное сопровождение Aрутюна Акобяна, Айк Карапетяна и Дживана Саргсяна. ՄՈՐ ՍԵՐԸ Լույսի նման, հույսի նման սրբազան, Կյանքի նման թանկագին է մոր սերը, Աշխարհի մեջ ոչինչ չկա իր նման, Հավերժական, սրտագին է մոր սերը: Ջա՜ն, անուշ մայրիկ, Ջա՜ն, քնքուշ մայրիկ, Քո լեզվին մատաղ, Քո լեզուն՝ մեղմիկ: Մայրը կուզի՝ կյանքը թողնի իր որդում Աչքի լույսը, սերը թողնի իր որդուն, Ջերմ համբույրը, սիրտը թողնի իր որդուն, Մահը վանող պինդ վահան է մոր սերը: Գուսան Աշոտ, որբ մնացիր դու մորից, Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից, Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից, Անուշ ձայնով երգիր, հարգիր մոր սերը: