Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Ներկայիս իշխանության քայլերի, մոտեցումների մեջ ինձ շատ բան դուր չի գալիս, սրտովս չէ, բայց աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը, առաջին անգամ ես ունեմ վարչապետ, ում ուզում եմ ունենալ, ում ես եմ ընտրել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով թավշյա հեղափոխության օրերին մշտապես աջակցել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին:
Նա նշեց, որ ուզում է հավատալ վարչապետին, իսկ եթե վերջինս նույնիսկ սխալվի, ապա կուղղի իր սխալները, դեռ ժամանակ ունի. «Եթե այդ ամենից հետո ոչինչ չշտկվի, մենք կսկսենք համապատասխան վերաբերմունք ցույց տալ, մեր դժգոհությունն արտահայտել: Պարզապես չեմ ուզում շատերի պես միայն սխալներ, թերացումներ մատնացույց անել: Թեպետ ասեմ, որ ես կտրուկ քայլերի կողմնակից եմ, եւ կնախընտրեի, որ վարչապետն էլ առավել կտրուկ գործեր: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նա ունի իր տեսլականը, սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ունեցած ակնկալիքներին. «Ժամանակը ցույց կտա՝ նա կարդարացնի մեր սպասումները, թե ոչ: Ես մի բան հստակ գիտեմ` ոչ ոք հենց այնպես չի գալիս եւ լավ ղեկավար չի դառնում առանց իր նկատմամբ պահանջների եւ առանց ժողովրդի աջակցության: Համենայն դեպս, առաջին տպավորությունս այնպիսին է, որ նա ուզում է լավ աշխատել»,-նկատեց դերասանուհին:
– Իսկապես, մենք գտնվում ենք թվային աշխարհակարգի ձևավորման շեմին, որին նոր լիցք հաղորդեց համաճարակը, քանի որ ստիպեց տնտեսության ամենատարբեր սեգմենտներին տարբեր երկրներում գնալ դիջիթալիզացման ճանապարհով: Իրականում մենք գործ ունենք գլոբալ մարտահրավերի հետ, որը ձևավորում է ոչ միայն տնտեսական գործունեության նոր ձևաչափեր, այլ ուղղակիորեն ազդում է յուրաքանչյուրիս ապրելակերպի վրա: Իհարկե, տնտեսության ու հասարակական կյանքի շարունակական թվայնացումը չի կարող չհանգեցնել բազմաթիվ սոցիալական խնդիրների, որոնցից առանցքայինը գործազրկության աճն է ամբողջ աշխարհում: Միայն կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, այսինքն՝ վերջին 3 ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում աշխատատեղերը կրճատվել են շուրջ 200 մլն միավորով, ու այդ միտումը շարունակական բնույթ է կրում: Այսօր արդեն բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք, համաճարակով պայմանավորված, ստիպված եղան տեղափոխվել օնլայն, այլևս իրենց բավականին հարմարավետ են զգում այդ տիրույթում, որում չկա անհրաժեշտություն հոգ տանելու, օրինակ, գրասենյակի վարձակալության կամ կոմունալ վճարների համար:
Միաժամանակ, թվայնացման ակտիվացումը ստեղծում է տնտեսական առանձին գործառույթների ավտոմատացման հնարավորություն, ինչը ևս նպաստում է աշխատատեղերի կրճատմանը: Իրականում այս գործընթացը իր ժամանակակից տրամաբանությամբ սկիզբ է առել դեռ 1970-ականներին, երբ գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո սկսեց ձևավորվել պոստինդուստրիալ իրականությունը, որն այնուհետև վերածվեց այսպես կոչված՝ տեղեկատվական հասարակության: Հայտնի է, որ այդ փոխակերպման արդյունքում միայն 1970-2010 թթ. աշխարհում գործազուրկների թիվն աճեց 20 տոկոսով: Դրան զուգահեռ մենք գտնվում ենք մի փուլում, երբ թվայնացումը ձևավորում է նոր գլոբալ ռեժիմ, որը պայմանականորեն կարող ենք թվային տոտալիտարիզմ անվանել: Դրա պայմաններում յուրաքանչյուրս՝ լինելով տեղեկատվական-թվային արտադրության ու ծառայությունների սպառող, հայտնվում ենք այդ ռեժիմի ուղիղ վերահսկողության տակ:
Որպես այդ ռեժիմի գլխավոր դերակատար՝ մենք կարող ենք դիտարկել գլոբալ ֆինանսական օլիգարխիան, որն արդեն այսօր իր հաղթանակն է տոնում արդյունաբերական օլիգարխիայի հանդեպ: Գլոբալ շուկաների սպեկուլյատիվ կառավարումը դրա վառ ապացույցներից է: Հայաստանը, ինչպես նաև սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր պետություն, թվային նոր աշխարհակարգի պայմաններում պետք է գնան սեփական թվային ենթակառուցվածքների ձևավորման ճանապարհով: Այլապես, թվային տոտալիտար համակարգի համար այն կլինի ոչ թե դերակատար, այլ ռեժիմը սնուցող ռեսուրս: Իհարկե, դա բավականին բարդ է ապահովել, ու այստեղ մենք բախվում ենք մեկ այլ կարևոր խնդրի, այն է՝ թվային դիսկրիմինացիան կամ անհավասարությունը, որի դրսևորումները մենք տեսնում ենք արդեն այսօր: Խնդիրը շատ բազմաշերտ է: Ամփոփելով՝ ասեմ, որ Հայաստանում ներկայումս հույժ անհրաժեշտ է մշակել ազգային տեղեկատվական անվտանգության դոկտրին, որը պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարային բաղադրիչներից մեկը: