Բնապահպանության նախարարության կոռուպցիոն մեխանիզմները
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Բնապահպանության նախարարության նախկին աշխատակից, ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լուսինե Թասլակյանը երեք բարձրագույն կրթություն ունի, որից մեկը Օքսֆորդի համալսարանի, սակայն Բնապահպանության նախարարությունից դիմում է գրել և դուրս եկել: Պատմում է, որ աշխատանքի է ընդունվել բացառապես իր գիտելիքների և 22 տարվա մասնագիտական փորձի շնորհիվ: Ասում է՝ կային նաև մասնագետներ՝ ովքեր զրո աշխատանքային փորձով փորձագետ էին աշխատում: Նախկին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իր կադրերին Բնապահպանության նախարարություն ուղարկելով և հետո հրահանգ տալով, որ փորձագետների ինստիտուտը պետք է վերանա, Արծվիկ Մինասյանի բնապահպանության նախարար նշանակելուց հետո վերևից հրահանգ է եկել, որ բոլոր փորձագետները պետք է դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից: