Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր գործադիր մարմնի նիստին ներկայացրեց ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Նախարարը նախագիծը ներկայացրեց բավական երկար եւ մանրամասն, ինչից հետո առաջինն արձագանքեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Կարեն Կարապետյանին նրանց ձգվող բանավեճը կարծես հոգնեցրեց.
«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, համ հայտարարություն արեցինք, համ կառավարության նիստը կարճ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի եւ պարոն Թովմասյանի դեբատը այսքան երկար չլիներ: Պարոն Թովմասյան, մասնագիտական դեբատը բերել եք այստեղ, ինչ-որ բաներ եք իրար ասում: Գնացեք, առանձին նստեք, խոսացեք: Առանց այն էլ սա ամենաերկար զեկուցն էր իմ, երբեւէ»,- եզրափակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: