ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայկական բանակում ձեւավորված ոչ կանոնադրային երեւույթներին: «Դեռ մի քանի տարի առաջ, երբ մեզ հարցնում էին, թե ո՞րն է ամենակայացած հաստատությունը Հայաստանում, մենք, անկախ կուսակցական պատկանելությունից, առանց կասկածելու պատասխանում էինք` բանակը: Այսօր այդ հարցին միանշանակ պատասխանելը բարդ է, քանի որ բանակում էլ հայտնվել է արտոնյալ դաս, որին թույլատրված է խախտել օրենքները, կաշառքներ վերցնել, ստորացնել եւ նվաստացնել զինծառայողներին»,- ասաց նա:
Եվ այս համատեքստում նա կասկած հայտնեց, որ նոր կանոնագիրքը, ինչպես եւ այլ օրենքներ չեն խախտվի: