Արտակարգ իրավիճակ Արզնի ձորի «Ուռենի» հանգստյան գոտու տարածքում
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր` հուլիսի 2-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի կողմից Հրազդան գետում լողանալիս` ջրում նկատվել է ինչ-որ առարկա, որը նմանեցնում են դիակի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների հետ գետում որոնողական աշխատանքներ կատարելուց հետո լրացուցիչ դիմել են ՏԿԱԻՆ, որտեղից նշված վայր է ժամանել թիվ 18 փրկարարական ջոկատը` ջրասուզակի գլխավորությամբ: Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/07/02/58580/