Այն, որ Հախվերդյանն է Երևանի բարդը, բոլորը գիտեն: Այդ պատճառով Երևանի մասին նրա երգ-ափսոսանքը, ավելի շուտ ահազանգ էր: - Կար թատրոն առաջվա մեր փողոցում, այժմ կա մեծ մի շուկա Կար այգի, միշտ աղմուկ էր լսվում Ու քաղաքում տարածվում Իսկ հիմա ես դարձել եմ վկա Այն ամենին, ինչ չկա Անանցանելի, նեղ, անհարամարավետ` այսպիսին է նաև մայրաքաղաքը: Նրա սրտում, կա ընտանիք, ու մի տղա: Միայնակ ու մեկուսացած: Նրանց ստիպում են լքել իրենց բնակարանը: [Եվ տես քո արևն է, և տես քո ընկերն է Այս հին նկարում նկարած Սա հին երևանն է բացված Քո հին ընկերը հոգնած ] Տես քեզ համար նկարել եմ մի բակ, այդ բակին հարմարված մի տնակ, սա ես եմ, սա դու ես կանգնած, լքված քաղաքի պահակները դարձած: Երևանն այնքան նեղ է դարձել, որ նույնիսկ բժիշկներն ու հրշեջները չեն կարողանում անել այն, ինչ պարտավոր են: Երևանյան հիվանդությունն այսօր կլասուստրաֆոբիան է, վախերը` տրասնպորտից, մարդկանց մեծ քանակից: Անանցանելիությունը` Թողարկման թեման և ժամանակակից քաղաքային հիվանդությունների գլխավոր պատճառ: