Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը և այդ համատեքստում ՍԴ որոշմանը, ըստ որի` 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։
Արամ Օրբելյանը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը նախատեսում է, թե որ դեպքերում պետք է անձի նկատմամբ հարուցված քրեական գործն անմիջապես կարճվի, և եթե 300.1 հոդվածը ՍԴ–ի կողմից ճանաչվում է անվավեր, հետևաբար չի կարող այդ հոդվածով լինել մեղադրանքի գործ կամ դրա հետ կապված որևէ գործընթաց։