Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սադմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով բեկում մտցվեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մեջ։
Խուդոյանի կարծիքով` ակնհայտ է, որ դատախազները տապալեցին վերջին դատական նիստը, թեև իրավական որևէ հիմք չունեին դատարան չներկայանալու և եթե անգամ ունեին միջնորդություն, որի համար անհրաժեշտ էր ժամանակ, ապա պետք է այդ հարցը քննարկվեր նրանց մասնակցությամբ դատական նիստում։
Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ` պաշտպանական թիմը դեռ չի վերջնականացրել դիրքորոշումն առ այն, թե ինչ պետք է անի դատախազության կամ դատարանի հետագա գործողությունների մասով, որովհետև իրենք տեսել են, որ ՍԴ–ի հայտնի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը չդադարեցվեց, հետևաբար գործ ունեն այնպիսի գործողությունների հետ, որոնք, ըստ նրա, կարող են հանցագործություն համարվել։