Friday, 26 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Նոր ջրագիծ Արագածավանում

Նոր ջրագիծ ԱրագածավանումУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կառուցվել է 1100 մետր երկարությամբ ջրագիծ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոռոգել 130 հա հողատարածքներ` ևս 150 հա ջրարբիացնելու պոտենցիալ հնարավորությամբ: Նոր ջրագծով ջուրը մատակարարվելու է հարևանությամբ գտնվող պոմպակայանից, որը վերանորոգվել ու արդիականացվել է Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան ծրագրով: Համայնքի, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև կնքված հուշագրի համաձայն ծախսերը բաժանվել են: Համայնքը իրականացրել է պոմպի ձեռքբերումն ու տեղադրումը, էլեկտրական ենթակայանի տեղադրումը, 1100 մետր երկարությամբ խողովակատարի փորման, խողովակների ամրացման ու զոդման աշխատանքը: Ծրագրի իրականացման ղեկավարումն ու համակարգումն իրականացրել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF): Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 21 330 000 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ՄԱ ԶԾ-ն` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակում, COAF հիմնադրամը և Արագածավան համայնքի այգեգործները և համայնքի ղեկավարությունը:
Мой аккаунт