У вашего броузера проблема в совместимости с HTML5
Թռչկան ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերի սահմանագծում` Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա: Այն Հայաստանի ամենաջրառատ և ամենաբարձր գահավիժող ջրվեժն է: Ջրի շթի բարձրությունը 24-25 մետր է, միջին հոսքը 1,2 խոր. մետր/վրկ, առավելագույնը մոտ 3 խոր. մետր/վրկ: Այս տարածքում է գտնվում 1988 թ. ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը: Անհնար է տեսնել Թռչկանը և չսիրահարվել բնության այս հրաշքին: 2008 թ-ից ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում: Առավել հայտնի դարձավ 2011 թ-ի աշնանը, երբ փորձում էին ջրվեժի տարածքում կառուցել փոքր հիդրոէլեկտրակայան, որի հետևանքով մենք կկորցնեինք ջրվեժի բնաստեղծ տեսքը տեսնելու հնարավորությունը: Սակայն բնասեր հանրության միասնական պայքարի և անկոտրուն կամքի շնորհիվ այդ նախագիծը չեղյալ համարվեց: Այժմ Թռչկանի սլացքին ոչ մի վտանգ չի սպառնում, և հետագա սերունդները կարող են հիանալ նրա ողջ գեղեցկությամբ......