Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը, և ինչ է մտածում այդ մասին Եվրոպան
Ինչպես է Ռուսաստանը փրկում «Հյուսիսային հոսք-2»-ը
Ռուսական «Ակադեմիկ Չերսկի» նավը մոտեցել է «Հյուսիսային հոսք–2»–ի կիսակառույց հատվածին։ Ավելի վաղ դեպի գազամուղ էր շարժվել նաև խողովակներ տեղադրող «Ֆորտունան»։ Երկու նավերն էլ ի վիճակի են ավարտել «Հյուսիսային հոսք–2»-ը։ Ռուս-եվրոպական նախագծի ճակատագիրը հարցականի տակ է հայտնվել ԱՄՆ-ի ճնշման և պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ Վաշինգտոնը նախագծի դեմ սահմանափակումներ էր մտցրել և պահանջել, որ մասնակիցներն անհապաղ դադարեցնեն շինարարությունը: Նոր գազամուղը պետք է ռուսական գազը Գերմանիա ու եվրոպական այլ երկրներ հասցնի Բալթիկ ծովով։ ԱՄՆ-ն դեմ է նախագծին, քանի որ դա խանգարում է իր տնտեսական շահերին։