Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Գերմանիայում դատապարտել են իբրև թե Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը կասեցնելու կոչերը։ Բունդեսթագի տնտեսության և էներգետիկայի հարցերով կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստի կարծիքով` սխալ կլինի սառեցնել մի նախագիծ, որը կոչված է ապահովել Եվրոպայի գազամատակարարման անվտանգությունը։
«Իսկ դա հաստատ Գերմանիայի և Եվրոպայի շահերից չի բխում», – RT Deutsch–ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքական գործիչը։ Նավալնուն հիվանդանոց են տեղափոխել Օմսկում օգոստոսի 20-ին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Գերմանիա։ Արդեն այնտեղ գերմանացի բժիշկները հայտարարել էին, իբրև թե ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութով, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։