Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում թեւավոր դարձան գաղջ մթնոլորտի վերաբերյալ խոսքերը, որտեղ նա նշում էր` երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը ոչ այնքան կոռուպցիան է, աղքատությունը, որքան այն մթնոլորտը, որն առկա է երկրում:
Անշուշտ, գործող նախագահը ճիշտ է իր գնահատականներում, սակայն փորձենք հասկանալ, թե ով է ձեւավորում այդ գաղջ մթնոլորտը եւ փորձենք օգնել նախագահին լուծել այդ խնդիրը:
Դեռ պատմությունից հայտնի է, որ երբ երկրում հաստատվում է նախանձի, ատելության, մատնիչների խրախուսման մթնոլորտ, ապա նմանատիպ երկրում որեւէ զարգացում չի լինի: Հիշենք՝ դեռ 1937 թվականին ստալինյան ժամանակաշրջանում իշխանությունները ատելություն էին սերմանում ընդդեմ կուլակների, հարուստների եւ բուրժուական էլեմենտների: Այդ կուլակաթափության արդյունքում միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին եւ աքսորվեցին, ոչնչացվեց խորհրդային ժողովուրդների ամենաառողջ մասը: Նշենք, որ այս ամենը Ստալինը չէր կարող իրականացնել, եթե չունենար հենարան հասարակության մեջ, իսկ հասարակության` նրա հիմնական հենարանը բոմժական զանգվածն էր, մատնիչներն ու զրպարտիչները:
Այս ամենը դաս դարձավ խորհրդային ժողովուրդների համար, եւ երբ անցած դարի 80-ականն թվականներին նույնպես առաջացավ ատելություն ռայկոմի կոռումպացված քարտուղարների դեմ եւ խոսում էին նրանց կուլակաթափության անհրաժեշտության մասին, խորհրդային ժողովուրդները, 37-ի դասը հաշվի առնելով, մերժեցին սույն գաղափարը` որպես այլընտրանք ընդունելով երկրի դեմոկրատացման ճանապարհը:
Հիշենք, որ 1988 թվականի շարժման ժամանակ էլ ...Շարունակել` http://zham.am/am/news/6913.html