2013 թ. հունիսին լրացավ հայ ժողովրդական պարարվեստի անվանի գիտակ, ազգագրագետ, պարարվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանի ծննդյան 120-ամյակը (1893-1979 թթ.)։
Ծնվելով հայ ազգագրագետ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում, արյամբ ժառանգելով հայ մտավորականի, ազգագրագետի բնատուր զգացողությունն ու հոտառությունը, մանկուց կամա թե ակամա ընդգրկվել է հասարակական ու գիտական գործունեության մեջ։
1993 թվականին "3-րդ ալիքը" պատրաստեց սյուժե,նվիրված մեծ գիտնականի 100-ամյակին,որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հեղինակ և ռեժիսոր՝Կարեն Քոչարյան,օպերատոր՝Գագիկ Համբարձումյան,մոնտաժը՝Արտավազդ Եղոյանի և Կարեն Քոչարյանի,երաժշտությունը՝Մարտին Վարդազարյանի,պրոդյուսեր՝Էլմիրա Արսենյան: