Հարգելիս բաժանորդագրվիր Մեր ալիքին։ https://goo.gl/jVARhP
♡ Понравилось видео? Поблагодарите нас! Поставьте лайк, подпишитесь на канал и нажмите на колокольчик!։ https://goo.gl/jVARhP
=====================================================
Հարգելի, սիրելի, անփոխարինելի օգտատերեր, կայքերում աշխատող լրագրողներ, հատկապես ՅՈՒԹՈՒԲՈՒՄ տեսգրություն տեղադրող հեղինակներ, ԲՌՆՎԵՔ, ՈՐ ՉԸՆԿՆԵՔ:Ձեր շաղ տված ԿՏԵՐՆ այլևս բանի պետք չեն, ավելի ճիշտ` ժամանակավրեպ են: Նույնիսկ տարրականի կրթություն ստացած ունկնդիրն ու ընթերցողը հեգնանքով են կարդում ձեր հեղինակած այս վերնագրերը`
- Ողջ երկիրը շոկի մեջ է
- Բռնվեք, որ չընկնեք
- Ողջ երկիրը սա է կարդում
- Սարսափելի է, շտապ տարածեք
- Շոկային իրավիճակ
- Վերջ, որոշված է
- Ցունամին սկսվեց
- Նոր, հզոր ցնցում
- Ազգը ցնծում է
- Հզոր պայթյուն, համացանցը պայթեց և այլն, և այլն...
Հավատացեք, որ ձեր կողմից ընթերցողին մոլորեցնելու նման փորձերն այլևս ծիծաղելի են: Երևի լսել եք, որ ասում են` վերնագիրը հրապարակումից ավելի խոսուն պետք է լինի, բայց բարի այդ խորհրդի իմաստի մեջ չեք խորացել:Այո, ճիշտ է ասված,բայց ոչ թե կեղծ պայթյուններով,ցնցումներով, շոկային իրավիճակներով...Պրոֆեսիոնալ լրագրողը կամ օգտատերը բնավ նման քայլի չեն գնա: Չեն վերնագրի` ՈՂՋ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂԲՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՅՏ ԼՈԼԻՏԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ...Բացում ես, որ կարդաս, պարզվում է, որ բեմից է հեռացել, ոչ թե կյանքից:Կամ սա` ԿԵՐԿՈՒՐՈՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՂԲՈՒՄ ԵՆ...Սկսում ես կարդալ... Ի'հարկե, կերկուրովի համար չես անհանգստացած, մեջտեղը երեխաներ կան ... Պարզվում է, ողբում են Աֆրիկայի կենդանական աշխարհի հետ կապված...Մի խոսքով, ասելիքիս իմաստը հասկացաք, լավ կլինի ականջներիդ օղ անեք և ծիծաղելի դրության մեջ չհայտվեք:
Հարգանքներով իսկական և միայն ձեզ բարին ցանկացող` ՍՊԱՐՏԱԿ ԱՍՈՅԱՆ
=====================================================
Для Вашего удобства видео по тематике собраны в плейлисты:
https://www.youtube.com/playlist?list=PLJuekUCK_xfox1IBYKU0cbgMxgvleSuR7
=====================================================
Նյութի աղբյուր ՝ https://clck.ru/LpZ8i
С вами #Кинолента24 #Кинолента2