Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձը

Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձըУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Սիրելի՛ հայրենակիցներ Ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար: Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին: Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև: Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։ Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Мой аккаунт