«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ... ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»...
-«ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»-կլինի պատասխանը:
-Քրիստոնյա ժողովուրդը Հիսուս Քրիսոտոսի հարությունը անվանում է Զատիկ: Այն շարժական տոն է, նշվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում: Ավագ շաբաթվա երեկոյան կատարվում է Զատկի ճրագալույցի արարողությունը, մատուցվում է պատարագ:
Երեկոյան անհրաժեշտ է պատրաստել Զատկի ուտեստները: Ըստ ավանդույթի սեղանին անպայման պետք է լինեն ներկած հավկիթներ, ձկնեղեն, չամիչով փլավ և գինի, նաև ձվով տապակած բանջարեղեն, վերջում` թանձր եփած թանապուր:
Հավկիթները ներկում են կարմիր, քանի որ հավկիթը խորհրդանշում է երկիրը, իսկ կարմիր գույնը` Քրիստոսի արյունը:
Սուրբ Զատկին Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, բաժանվում են հավկիթներ, տրվում է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Տոնի ընթացքում ամենսիրված խաղերը ձվակռիվներն են, ձու գլորելը: Զատկական հմայիլներով զարդարված, նախշած և փնջած ձվերը առողջության, հաջողության, չար աչքից պահպանման համար են, ունեն մաքրման զորություն:
Ասում են` Զատկի օրը բախտ են բաժանում: Նախկինում կարծում էին, որ Զատկի օրը ծնված երեխան բախտավոր է և օժտված է գուշակելու շնորհքով:
Հանրագիտակ
Հիշեցնեմ այն մարդկանց, ովքեր չգիտեն թե ինչու է Զատիկը սկսվում երեկոյան և շարունակվում հաջորդ օրը:
Յուրաքանչյուր տաղավար տոն, այդ թվում նաև Զատիկը, սկսվում է
այն ժամանակ երբ եկեղեցում ավարտվում է պատարագը:
Եթե պատարագը վերջանում է ժամը 17:30 ապա ըստ օրենքի
սկսվում է եկեղեցու նոր օրը:
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ!!! ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ!!! ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆԸ!!! ՀԱՎԱՏԱՑՈՂ՝
ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅՈՐԴԻ՝
«ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ»!!!
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ`
2-ՐԴ ԿԱՐԳԻ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ,
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱ,
ՍԱՄՎԵԼ ԳԱԳԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՍԱՄՈ»!!!...
«ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՖԻՈԶ ՍԱՄՈ (ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆ Է).»!!!....