Tuesday, 23 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Պարույր Սևակ - Սխալ խոսք սխալի մասին

Պարույր Սևակ - Սխալ խոսք սխալի մասինУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Երևան 1961թ. Կարդում է՝ Ա. Գասպարյանը Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Վ. Սարոյան Գժվել է գարունը: Եվ օդը գինով է: Եվ լույսի՛ց, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ, Կարող է մայրանալ... մինչև իսկ չբե՜րը: Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը՝ Իմ գլխի՛ և սրտի՜ այս բեռը, Որի տակ Իննաձև մարմինըս քարշում եմ ութաձև: Քարշում եմ: Չե՛մ խորհում: Եվ դա իմ խորհելն է: Չե՛մ լսում: Չե՛մ ուզում ընդունել ո՜չ մի ձայն: Բայց անվերջ լսվում է, թե՛ իմ մեջ, թե՛ իմ շուրջ. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: ...Ինչ-որ բան սխալ է հենց Երկրի առանցքում, Որ ուղի՛ղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությա՜մբ: Ինչ-որ բան սխալ է մինչև իսկ լույսի՛ մեջ, Որ պիտի՛ ունենար ծանրություն ու կշիռ: Թե կրոնն է սխալ՝ այդ վաղո՜ւց հայտնի է, Բայց մի տեղ սխալ չէ՞ և հավա՛տ կոչվածը: Ինչ-որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ, Եվ ստույգ կոչվածն է ստուգվել աղերսում: Ինչ-որ բան սխալ է և արյա՛ն,արյա՜ն մեջ. Չհեղվե՛ր, հեղվելիս ինչո՞ւ է մակարդվում: Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ` Սխալ է և գինի՜ն. Չի ՛ խցվում կոկորդում: Սխալ են ջրե՛րն էլ, Հոսում են վերից վա՛ր, Վերից վա՜ր, Վերից վա՜ր` Անընդհատ անկում է: Կոշկատակն է սխալ. Հողից է մեզ կտրում: Սխալ է և հողը. Առնըվում-ծախվում է: Սխալ է կրակն էլ. Ինչի՞ս է մխալը: Լռությունն է սխալ. Մեր թևերն է փետրում: Իսկ անկե՜ղծ խոսելը... սխալ ու սխա՜լ է: Իսկ ի՞նչն է տարբերում և ի՞նչն է անջատում Փակուղի ասվածից հորիզոն կոչվածը, Եթե սա` ոտքերըդ, նա աչքերդ է հատում: Սխալ է ջարդելը, Բայց չէ՞ որ դրանից Երկրաչափն է կարծեմ օգտըվում արանքում. Ձևերն են բազմանում այդ ջարդում-փշրումից: Սխալ կա թերևըս և նրա՛նց արարքում, Որ անկեղծ ձգտում են շտկելու սխալը Եվ ամեն մի սխալ շտկելիս, ակամա, Գործում են նո՛ր սխալ, Սխալ է ձգտո՜ւմը: Ինչ-որ բան, ու լո՜ւրջ բան, անկասկա՛ծ, սխալ է Եվ մարդուս մարմնի մեջ, Մի գլխով ի՞նչ անել, Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը... Հետո ի՞նչ դուրս եկավ, Սխալ է ատե՛լը Սխալ է սիրե՛լը, Այրվե՛լը, Մխա՛լը: Սխալ է , անկասկա՛ծ, և այսպես դատելը Ուստի և այս երգը... սխալի՜ց սխալ է... 1961 թ. Երևան Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Վ. Սարոյան
Мой аккаунт