Նոր ուսումնական տարի - TV programm "MAYRAQAGHAQ" - 03.09.2011
У вашего броузера проблема в совместимости с HTML5
...Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում այս տարի 84 առաջին դասարանցի է սովորելու: Թիվ 71 դպրոցը 73 սեպտեմբերի մեկ է դիմավորել: Բայց այս տարի, ինչպես դպրոցի առաջին սեպտեմբերի մեկին, մուտքը կարմիր ժապավենով է: ...Դպրոցը վերաբացվում է 5-ամսյա հիմնանորոգումից հետո: Մոսկվաբնակ գործարար Արթուր Վարժապետյանը դպրոցի շրջանավարտն է, այսօր նաև դպրոցի բարերարը: "Դպրոցների շրջանաավրտները հայացքը պետք է ուղղեն դեպի իրենց հարազատ կրթօջախները, սատար կանգնեն դպրոցին",- կոչ է անում գործարարը "Օգնիր դպրոցիդ" կայքէջում: ...Մարտից գործարկված` քաղաքապետի նախաձեռնած ծրագիրն արդեն օգնել է երևանյան 135 դպրոցի` նորոգված կամ հիմնանորոգված դիմավորել ուսումնական տարին: Սեպտեմբերի մեկի դրությամբ հայաստանաբնակ ու արտերկրում բնակվող երևանցի շրջանավարտներն ավելի քան 633 մլն դրամ են նվիրաբերել իրենց դպրոցներին: Փոխանցումները տարաչափ են` 1000 դրամից մինչև մի անբողջ դպրոց հիմնանորոգելու համար բավարար գումարներ: