Words by Vahan Teryan. Music composed by Paruyr Hayrikyan. Performed by Paruyr Hayrikyan
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին զիվորն (Պ.Հ.) եմ ես,
Վերջին մարտիկն (Պ.Հ.) իմ երկրի...