Մարտի 28-ին «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր քննարկում՝ «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ» թեմայով:
Քննարկման առիթ էր հանդիսացել նախկին զինծառայող, թոշակառու Գեորգի Մարգարովի՝ հիվանդության որոշման, թոշակի նշանակման և հետագայում այն կրճատելու, դատական պրոցեսների և դատարանի որոշման թերի կատարման խնդիրները:
Բանախոսներն էին.
Գեորգի Մարգարով՝ թոշակառու, նախկին զինվորական,
Անի Անտոնյան՝ Մարգարովի շահերի ներկայացուցիչ, «Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերության փաստաբան:
Անուշ Սիմոնյան` ՀՀ բժշկական փորձաքննության գործակալության պետի տեղակալ
«Մեդիա կենտրոն»-ը նոր հարթակ է` կոչված մեկտեղելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը:
«Մեդիա կենտրոն»-ի հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջև:
«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:
The Media Center is a new platform, the purpose of which is to bridge civil society and media in Armenia.
The main mission of the Media Center is to facilitate dialogue, discussion and debates between civic groups experts, politicians and media, to establish a culture of debates in Armenia, as well as to create efficient channels of communication between advocacy and civic groups, non-governmental organizations, and all leading media organizations.