Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. նրա կյանքին վտանգ է սպառնում

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. նրա կյանքին վտանգ է սպառնումУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Դատարանն այսօր որոշել է ազատ արձակել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս որոշման հիմքը Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատացումն է: Ընդ որում, ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը վերանայելու միջնորդությունը ներկայացրել է մեղադրող դատախազը: Արտահերթ դատական նիստում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել 3-րդ, 4-րդ աստիճանի սուր սրտային անբավարարություն, և նրա կյանքին վտանգ է սպառնում: Վատառողջ գեներալն ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան, իսկ նրա կինը ամուսնու առողջական վիճակի վատթարացման համար մեղադրել է դատախազությանը: #kentron #kentrontv #epikentron https://kentron.tv https://www.facebook.com/kentrontv1 https://www.instagram.com/kentrontv/
Мой аккаунт