У вашего броузера проблема в совместимости с HTML5
http://lurer.com/ Վերջին շրջանում Հայաստանում նոր թափ է ստացել արտագաղթի խնդիրը։ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011-ի հունվարի մեկից մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել է 829 հազար 412 մարդ, ետ է վերադարձել 737 հազար 264 քաղաքացի։ Այս հարցը իր հրատապությամբ գրավել է նաև ՀՀ իշխանություների ուշադրությունը. խոստացել են հարցը մտցնել ԱԺ օրակարգ, սակայն խոստումը այդպես էլ խոստում է մնացել։
Ձեզ ենք ներկայացնում Երևանի քաղաքացիների շրջանում օրերս մեր արած սոցհարցման արդյունքները։ Բոլոր հարցվածները պատասխանել են երկու հիմնական հարցի.
1.Հնարավորության դեպքում կլքեի՞ք Հայաստանը։
2.Ի՞նչն է ձեզ պահում Հայաստանում/ստիպում հեռանալ երկրից։
Ի ուրախություն մեզ, չնայած սոցիալական պայմաններին, մեր համաքաղաքացիների մեծամասնությունը չի ուզում լքել իր հայրենիքը...
http://lurer.com/society/3572