Երգի հասցեն ("The Adress of the Song")
music by Arsen Grigoryan
lyrics by Avet Barseghyan
Live in Gyumri
Lyrics here:
.................
Երգի հասցեն.................
....................
1
Կա մի հասցե, երազում տեսել եմ գուցե
Ու գտել կյանքում երգի նոր տուն,
Կա մի հասցե,երբ հասա ինձ երգը հարցրեց
Ինչ եմ ես ուզում ու երազում:
Միշտ երգել ու վառ գույնով ներկել
Փոքրերի մեծ աշխարհը,
Միշտ երգել,շունչ տալ ու գովերգել
Կյանք ու լույս,սեր ու մեծ հույս:
կրկներգ
Երգն ու ես ծնվել ենք այս բեմում կարծես,
Թող բերկրանքը իմ բեմից գա քեզ, գա քեզ,
Երգն ու ես մի անբաժան ընկերություն
Թող ձեզ պարգևի երջանկություն:
Միշտ երգել ու վառ գույնով ներկել
Փոքրերի մեծ աշխարհը
Միշտ երգել,շունչ տալ ու գովերգել
Կյանք ու լույս,սեր ու մեծ հույս:
........................
2
Երգն ինձ կանչեց ու իր մեծ գաղտնիքը բացեց`
Որ հոգով երգես,դու կհաղթես
Երգն ինձ ասաց` միշտ բեմում եղիր սրտաբաց
Եվ դու կտեսնես հրաշքն անտես:
Միշտ երգել ու վառ գույնով ներկել
Փոքրերի մեծ աշխարհը
Միշտ երգել,շունչ տալ ու գովերգել
Կյանք ու լույս,սեր ու մեծ հույս:
կրկներգ......
Կա մի հասցե, երազում տեսել եմ գուցե,
Կա երգի հասցե...