Մեր լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ նաև գիտելիքի կրիչ է: Երբ հաճախ ասում ենք, որ մեր լեզուն կապում է մեզ մեր արմատներին, պետք չէ ֆիզիկական արմատներ պատկերացնել. այն սոցիալական արմատ է: Այսօրվա մարդը, որ մեծանում է և գիտի, որ երկրագունդը կլոր է, ինքը, ըստ էության, կապված չէ պատմական այն ապացույցների հետ, որ երկրագունդը կլոր է. նա ի վերուստ ստանում է այդ գիտելիքը: Կապ չկա երկրագնդի ձևի մասին մեր գիտելիքի և այն մարդկանց միջև, ովքեր հայտնագործել են դա: Այս պատճառով այդ արմատը պետք չէ ծառի նման պատկերացնել. այն գիտելիքի պաշար է, որ կուտակվում է: Հայերեն լեզուն կրում է համարյա մեր ամբողջ պատմական՝ հայ ազգին առնչվող շերտը: