У вашего броузера проблема в совместимости с HTML5
«Գեղարեգ» ԿՄ ՀԿ-ն 2016 թվականի հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին իրականացնելու է «Կյանք հանուն կյանքի» ծրագիրը, որի նպատակն է հանրային իրազեկման միջոցով նպաստել Գեղարքունիքի մարզում պտղի սեռի խտրական ընտրության եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է իրազեկման օգնությամբ փոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ մարզի բնակիչների բացասական պատկերացումները, վերաբերմունքն ու ընկալումները, ինչպես նաև առնվազն 10 տոկոսով կրճատել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները։ Ծրագրի շրջանակներում պատրաստվելու են աղջիկներ ունեցող ընտանիքների 7 հաջողված պատմությունների մասին հեռուստառեպորտաժներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգերորդ պատմությունը: