Արսեն Սաֆարյան ~ Arsen Safaryan
Կապույտ էին քո աչքերը ~ Your Eyes Were Blue
Երգ երգոց - Song of Songs
Կապույտ էին քո աչքերը
Կապույտ էին քո աչերը
Ծովի պես այս մաքուր,
Ինչքան եմ կարոտել ես նրանց,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերը քո,
Լալիս էր իմ հոգին դառնացած,
Ծփում էր ծովը կապույտ,
Ծփում էին աչերը քո,
Լալիս էր իմ հոգին դառնացած...
Ո՞վ գիտե, ուր պիտի գնաս դու այս աշխարհում,
Ո՞վ գիտե, ուր պիտի գնամ ես,
Ինչ որ ես ունեի, քեզ տվի այս կյանքում,
Իսկ կարոտից զատ ոչինչ չմնաց...
Գիտեիր, որ վաղ թե ուշ մնաս բարով պիտ ասես
Որ գնանք մեր ճամփով բաժանման,
Ներիր ինձ խենթիս անհոգ
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել:
Ներիր ինձ խենթիս անհոգ
Ես ինքս եմ ինձ արդեն դատել,
Ապրելով լոկ քեզանով, քեզ հաճախ չեմ նկատել:
Հիմա երբ չկաս արդեն, և ինչով էլ ինձ կախարդեն
Մորմոքվում եմ անվերջ քո կարոտից,
Ալիքն ինքն էլ չգիտե
Շատ կմնա նա այս ափում,
Իսկ կարոտից զատ ոչինչ չի մնա:
Ո՞վ գիտե, ուր պիտի գնաս դու այս աշխարհում,
Ո՞վ գիտե, ուր պիտի գնամ ես,
Ինչ որ ես ունեի, քեզ տվի այս կյանքում,
Իսկ կարոտից զատ ոչինչ չմնաց...
Իսկ կարոտից զատ ոչինչ չի մնա...
Իսկ կարոտից զատ ոչինչ... չի մնա...
...չի մնա...
~
Yerg Yergots ~ Horizon TV
Live in Concert
Dolby (Kodak) Theatre
at Hollywood & Highland
October 13, 2013